ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Մի հմուտ ժամագործ ճարեք, որ Արցախիս դարպասը բացի

Մի հմուտ ժամագործ ճարեք, որ Արցախիս դարպասը բացի
23.05.2025 | 21:06

Մարդի՛կ, իմ ժամանակը կանգ է առել։

Կանգ է առել իմ տան շեմին։

Խնդրում եմ, հրում եմ սլաքները, համոզում եմ, բացատրում, որ այսպես չի լինի, ես առանց քեզ առաջ չեմ գնա, ժամանակս։

Քսան ամիս է, կանգնել ես ու կանգնեցրել ինձ։

Ոտքերս տեղում դոփելուց ցավում են արդեն։

Կամ բաց արա շեմս` մտնեմ ներս, կամ էլ մի աթոռ դիր դարպասիս առաջ` նստեմ ու սպասեմ, թե երբ ես աշխատելու, որ առաջ գնամ։

Ժամանակս, թանկս, մի՛ դավաճանիր ինձ։

Դավաճանելով ինձ չես զարմացնի։

Այնպիսի դավաճանություն եմ տեսել, որ սիրտս

Կտոր-կտոր է եղել, հոգիս է ճչացել, լեզուս համրացել։

Հիմա քո դավաճանությունը ի՞նչ է որ։

Ընդամենը հանգիստ ես տվել ինձ։

Ասում ես.

- Լա՞վ էր, որ խենթի նման վազեցնում էիր ինձ։ Ոչ հոգնում էիր, ոչ հանգստանում։ Հիմա նստիր շեմիդ, հանգստացիր ու փիքր արա` ճիշտ ապրեցի՞ր, թե՞ սխալ։ Եթե չես հասկացել սխալդ, սլաքս չեմ շարժի։

Այսպես է ասում ժամանակս, որը չեմ ընդունում ես։

Ախր, այդքան համբերություն որտեղի՞ց, որ դարպասի առաջ էլի սպասեմ։

Լսի՛ր, ժամանակս, գուցե սլաքներդ են փչացել։ Ձեն հանի, տնաշե՛ն։

Այսպես ապրել չի լինի, չի՛ լինի։

Մարդի՛կ, մի հմուտ ժամագործ ճարեք, էլի։ Խնդրում եմ։ Սպասողներ, գիտեմ, շատ կան։ Շատերն են սպասում իրենց տան շեմին։

Մի հմուտ ժամագործ, որ մեր ժամանակն առաջ տա, սլաքները շարժվեն և իմ ու ձեր դարպասը, Արցախիս դարպասը բացի։

Մի հմուտ ժամագործ։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 5587

Մեկնաբանություններ